Անխել Կորեան անդրադարձել է իր ապագային

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անխել Կորեան խոսել է իր ապագայի մասին։

«Մինչև 2026 թվականը ես կլինեմ «Ատլետիկոյի» ֆուտբոլիստ։ Ես մեծ ոգևորությամբ պատրաստվում եմ նոր մրցաշրջանին։ Տեսնենք, թե ինչ կլինի հետո։ Ուրախ կլինեմ խաղալ այս ակումբում, ես զգում եմ «Ատլետիկոն» որպես իմ տուն», – ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Marca-ն։

Կորեան հանդես է գալիս Մադրիդի «Ատլետիկոյում» 2015 թվականից։ 28-ամյա արգենտինացու պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսը:

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո:

2022/23 մրցաշրջանում Կորեան բոլոր մրցաշարերում անցկացրել է 45 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։