Ուեյն Ռունի․ «Լիոնել Մեսսիի բոլոր ընկերները տեղափոխվում են այստեղ»

«Դի Սի Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուեյն Ռունին անդրադարձել է Լիոնել Մեսսիի տեղափոխությանը «Ինտեր Մայամի»:

«Մեսսիի համար ամեն ինչ պատրաստ է։ Նրա բոլոր ընկերները տեղափոխվում են այստեղ: Բուսկետսն ու Ալբան պայմանագիր են կնքել «Ինտեր Մայամիի» հետ, իսկ Ինյեստան և Լուիս Սուարեսը, ամենայն հավանականությամբ կրկին կմիանան «Ինտեր Մայամիին», – մարզչի խոսքերը մեջբերում է The Times-ը։

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին, ամերիկյան ակումբում տեղի ունեցավ Մեսսիի պաշտոնական շնորհանդեսը։