ՈւԵՖԱ-ն զգուշացնում է Մադրիդի «Ռեալին» և «Բարսելոնային» ֆինանսական խախտումների մասին

ՈւԵՖԱ-ն ծանուցել է Մադրիդի «Ռեալին» և «Բարսելոնային», որ ապագա եկամտի աղբյուրների վաճառքից ստացված հասույթը, ներառյալ հեռարձակման գործարքները և լրատվամիջոցների այլ ակտիվները, չեն դիտարկվի որպես օրինական շահույթ Ֆինանսական արդար խաղի (FFP) կանոնների պահպանման գործընթացում: Այս մասին հայտնում է The Telegraph-ը։

Նշվում է, որ որոշումը հսկայական ճնշում է գործադրում «Բարսելոնայի» վրա՝ հաջորդ ցիկլում FFP-ին համապատասխանելու համար, և ինչ-որ չափով բացատրում է, թե ինչու է Մադրիդի «Ռեալի» գործունեությունը տրանսֆերային շուկայում այդքան սահմանափակ։

ՈւԵՖԱ-ն անցյալ ամառ «Բարսելոնայի» կողմից եկամտի մի շարք աղբյուրների վաճառքը մոտ 700 մլն եվրոյով դիտարկել է որպես պարտք: Նույնը եղավ անցյալ ամառ «Ռեալի» կողմից «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտի վերանորոգումից ստացված եկամուտների վաճառքի դեպքում՝ ԱՄՆ ներդրող Sixth Street-ին: Երկու ակումբների ֆինանսական արդյունքներում այս կանխիկ վճարումները ապագա շահույթի մասնաբաժնի դիմաց ներկայացվել են որպես շահույթ։

Նախկինում հաղորդվում էր, որ FFP-ի խախտման համար ամենամեծ տուգանքը կիրառվել է իսպանական «Բարսելոնայի» նկատմամբ՝ կատալոնացիները կվճարեն 500 հազար եվրո։ 2022 ֆինանսական տարվա ընթացքում «կապտանռնագույնները» փորձել են ծածկել ոչ նյութական ապրանքների վաճառքից ստացված եկամուտներից կորուստները (ֆուտբոլիստների տրանսֆերները չեն հաշվվում), որն արգելված է ICFC կանոնակարգով: