«Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանի գործակալ՝ Ալեքսանդր Կլյուևը, անդրադարձել է ֆուտբոլիստի նկատմամբ «Վալենսիայի» հետաքրքրության մասին։
«Հենց որ ինչ-որ նորություն լինի, այդ մասին մենք կտեղեկացնենք։ Կիմանաք կամ մեզանից, կամ «Լոկոմոտիվի» ղեկավարությունից»,- ասել է Կլյուևը SE-ին տված հարցազրույցում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Ռեալ-Սոսյեդադը» և «Վոլֆսբուրգը»։ Տիկնիզյանի պայմանագիրը «Լոկոմոտիվի» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառ։