Ռիյադ Մահրեզը պատրաստ է ընդունել սաուդյան ակումբի առաջարկը

«Ալ-Ահլին» կարող է ձեռք բերել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ռիյադ Մահրեզին:

Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, 32-ամյա ֆուտբոլիստը պատրաստ է ընդունել սաուդյան ակումբի առաջարկը։ Բայց «Մանչեսթեր Սիթին» դեռ սպասում է պաշտոնական առաջարկի ու անհրաժեշտ փաստաթղթերի։

Նշվում է, որ կողմերը ամեն ինչ մանրամասն կքննարկեն հաջորդ շաբաթ։

Ֆուտբոլիստը 2022/23 մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 47 հանդիպում՝ դառնալով 15 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ: Պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո։