Ռաֆինյան կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիա

«Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյա Դիասը կարող է տեղափոխվել սաուդյան «Ալ-Հիլալ», հայտնում է Mundo Deportivo-ն։

Աղբյուրի համաձայն՝ այս տրանսֆերով հետաքրքրված են «Բարսելոնան» և ֆուտբոլիստը։ Կատալոնական ակումբը դեռ պաշտոնական առաջարկ չի ստացել սաուդյան ակումբից։ Հաղորդվում է, որ Ռաֆինյայի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ներառում է 1 միլիարդ եվրո ազատման կետ։

Նախորդ մրցաշրջանում 26-ամյա հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 50 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ: Ռաֆինյայի և ակումբի միջև գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականը։