ՊՍԺ-ն գտել է այն ֆուտբոլիստին, ով կփոխարինի Կիլիան Մբապպեին

Ֆրանսիական ՊՍԺ-ն պատրաստվում է 24-ամյա աստղային հարձակվող Կիլիան Մբապպեի հնարավոր հեռանալուն և արդեն սկսել է փոխարինող փնտրել։ Առաջնահերթ տարբերակներից մեկը պորտուգալական «Բենֆիկայի» 22-ամյա հարձակվող Գոնսալո Ռամուշն է, հայտնում է Mundo Deportivo-ն:

Պորտուգալացի հարձակվողը, ով փայլել է ԱԱ-2022-ում, փարիզյան ակումբի նոր գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի լավագույն ընտրանիներից մեկն է, հայտնում է աղբյուրը:

Ռամուշի արժեքը կազմում է 120 միլիոն եվրո, սակայն հայտնի է, որ լիսաբոնյան ակումբը կհամաձայնի 80 միլիոն եվրոյի դիմաց ֆուտբոլիստին վաճառաելու։ ՊՍԺ-ն պատրաստ է նման գումար տալ երիտասարդ ֆուտբոլիստի համար և կսպասի Մբապպեի տրանսֆերի հետ կապված իրավիճակի հանգուցալուծմանը։

2022/2023 մրցաշրջանում Ռամուշը «Բենֆիկայի» կազմում անցկացրել է 47 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 27 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը պորտուգալական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, ըստ Transfermarkt ինտերնետային պորտալի, կազմում է 50 միլիոն եվրո: