«Ինտերը» հետաքրքրված է «Արսենալի» հարձակվող Ֆոլարին Բալոգունով, հայտնում է Sky Sports Italia-ն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «ներաձուրիները» հրաժարվել են պայքարել «Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուի համար՝ կապված այն բանի հետ, որ նա բանակցություններ է սկսել «Յուվենտուսի» հետ։
Աղբյուրի տեղեկություններով՝ բելգիացու մերժումից հետո «Ինտերը» անցել է «Արսենալի» 22-ամյա հարձակվողին գնելու մտքին։
Անցած մրցաշրջանում Բալոգունը վարձավճարով խաղում էր «Ռեյմսում»: Նա ֆրանսիական ակումբի կազմում անցկացրել է 39 հանդիպում՝ դառնալով 22 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը ամերիկացու արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո։