«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է անգլիացի կիսապաշտպան Դեկլան Ռայսի տեղափոխությունը «զինագործների» ճամբար։
«Մենք շատ գոհ ենք, որ Դեկլանը եկավ մեզ մոտ: Նա հիանալի ունակություններով ֆուտբոլիստ է, ով մի քանի մրցաշրջան բարձր մակարդակով է խաղում Պրեմիեր Լիգայում և Անգլիայում: Դեկլանը որակ կհաղորդեր ցանկացած թիմի: Նա մեծ տաղանդ է՝ «Արսենալում» մեծ հաջողությունների հասնելու համար:
Դեկլանը Պրեմիեր Լիգայի տպավորիչ փորձ ունի՝ չնայած ընդամենը 24 տարեկան է: Նա շատ լավ թիմի ավագ էր և վերջերս կարողացավ իր ակումբին հաղթանակի տանել Կոնֆերենցիաների Լիգայում: Պատասխանատվությունն ու դերը, որը նա ստանձնեց, տպավորիչ էին»,- Արտետայի խոսքերն է մեջբերում «Արսենալի» մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Արսենալը» Ռայսի համար կվճարի մոտ 122 միլիոն եվրո՝ ներառյալ բոնուսները։ Կիսապաշտպանը «զինագործների» կազմում հանդես կգա 41-րդ համարի ներքո։