Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ժոաու Ֆելիշը ցանկանում է միանալ «Բարսելոնային», հայտնում է AS-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Բարսելոնա» տեղափոխվելը 23-ամյա հարձակվողի երազանքի իրականացումն է, սակայն կատալոնացիների ֆինանսական խնդիրների պատճառով գործարքը քիչ հավանական է համարվում։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ պորտուգալացու գլխավոր հավակնորդը ՊՍԺ-ն է։
2022/23 մրցաշրջանի երկրորդ հատվածում Ֆելիշը վարձավճարով հանդես եկավ «Չելսիում»։ Լոնդոնյան ակումբի կազմում անցկացրած 20 խաղում դարձել է 4 գոլի հեղինակ։