Գերմանացի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը մեկնաբանել է իր տեղափոխությունը «Բարսելոնա»։
«Շատ ուրախ եմ «Բարսելոնա» տեղափոխվելու համար։ Ես ցանկանում եմ արդյունավետ մրցաշրջան ունենալ և իսկապես անհամբերությամբ եմ սպասում նորամուտիս խաղին:
«Բարսելոնայի» ֆուտբոլիստ լինելը երազանք է։ Հիշում եմ, երբ փոքր էի, դիտում էի «Բարսայի» հանդիպումները։ Ես այս թիմի երկրպագուն եմ։ Միշտ ուշադիր հետևել եմ «կապտանռնագույնների» հաջողությանը: Ես հպարտ եմ, որ նման ակումբի մի մասն եմ:
Հուսով եմ՝ գեղեցիկ ֆուտբոլ կխաղանք։ Մեր թիմը մեծ ներուժ ունի։ Իմ փորձը կարող է օգնել երիտասարդ ֆուտբոլիստներին նոր մակարդակի հասնել: Դրա համար ես այստեղ եմ, և դրա համար ամեն օր քրտնաջան աշխատելու եմ»,- Mundo Deportivo-ն մեջբերում է Գյունդոգանը։