«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարի Մագուայրը հայտարարել է, որ այլևս «Մանչեսթեր Յունայթեդի» ավագը չէ։
«Մարզիչն ինձ այսօր հայտնեց, որ փոխում է թիմի ավագին։ Նա ներկայացրեց այս որոշման պատճառները, և թեև անձամբ ես շատ հիասթափված եմ, բայց կշարունակեմ առավելագույնս տալ ամեն անգամ, երբ մարզաշապիկ հագնեմ»,- գրել է ֆուտբոլիստը սոցցանցերում։
Հիշեցնենք, որ անգլիացուն ավագի պաշտոնից զրկել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը։