Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոսել է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի՝ «Ինտեր Մայամի» տեղափոխության մասին։
«ԱՄՆ-ում ֆուտբոլը պետք է մրցի շատ ուժեղ սպորտաձևերի դեմ, Մեսսիի տեղափոխությունը «Ինտեր Մայամի» կարող է օգնել նրանց ավելի լավը դառնալ», – նրա խոսքերն է մեջբերում AS-ը:
Մեսսին «Ինտեր Մայամի» է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով։ Նա հանդես կգա 10-րդ համարի ներքո։ Նախկինում նա երկու մրցաշրջան անցկացրել է ՊՍԺ-ում, որի հետ երկու անգամ դարձել է Ֆրանսիայի չեմպիոն, ինչպես նաև նվաճել է երկրի Սուպերգավաթը։ Նախորդ մրցաշրջանում Մեսսին փարիզցիների կազմում անցկացրել է 40 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 21 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ:
Արգենտինացին նոր ակումբում նորամուտը կարող է նշել հուլիսի 21-ին՝ մեքսիկական «Կրուս Ազուլի» դեմ խաղում։