Նեյմարն այս ամռանը կարող է տեղափոխվել Պրեմիեր Լիգա

Լոնդոնի «Չելսին» շարունակում է հետաքրքրվել Նեյմարով։ Ինչպես հայտնում է Ouest-France-ը՝ վկայակոչելով Le Parisien-ին, լոնդոնցիները մտածում են ՊՍԺ-ի հարձակվողին գնելու մասին և արդեն խնդրանքով դիմել են նրան, ինչպես նաև մեկ այլ ակումբի։ «Ազնվականները» պատրաստ կլինեն պայմանագիր կնքել բրազիլացու հետ, եթե նա որոշի փոխել թիմը, սակայն նրա դիրքորոշումն այս պահին պարզ չէ:

Նշվում է, որ «Չելսիի» սեփականատեր Թոդ Բոուլին շատ է ցանկանում աստղային ֆուտբոլիստ ձեռք բերել իր նախագծի համար։

Միևնույն ժամանակ, Ֆրանսիայի չեմպիոնի ղեկավարությունը մտափոխվել է ֆուտբոլիստին վաճառելու մասին՝ Լիոնել Մեսսիի հեռանալու և Կիլիան Մբապպեի ապագայի հարցում անորոշության ֆոնին: Նոր գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Նեյմարին առանցքային օղակ է համարում։

Լիգա 1-ում 2022/23 մրցաշրջանում հարձակվողը 20 խաղում դարձել է 13 գոլի հեղինակ։