«Մոնակոն» հայտարարել է շվեյցարացի դարպասապահ տեղափոխության մասին

«Մոնակոն» իր պաշտոնական կայքում հայտարարել է շվեյցարացի դարպասապահ Ֆիլիպ Կոենի տեղափոխության մասին։

«Մոնակոն» համաձայնեցրել է շվեյցարացու տրանսֆերը ավստրիական «ՌԲ Զալցբուրգի» հետ։ «Մոնեգասկների» պայմանագիրը Քենի հետ նախատեսված է հինգ տարով։

25-ամյա Կոենը գերմանական ֆուտբոլի սան է։ Դարպասապահը հասցրել է հանդես գալ «Շալկեի», «Շտուտգարտի» և «Լայպցիգի» երիտասարդական թիմերում, ինչպես նաև հանդես է եկել Գերմանիայի հավաքականներում՝ 15-ից 18 տարեկան։

Նախորդ մրցաշրջանում Կոենը «Զալցբուրգի» կազմում անցկացրել է 42 խաղ բոլոր մրցաշարերում՝ բաց թողնելով 33 գոլ և 19 անգամ մաքուր պահել իր ցանցը։ Շվեյցարացի դարպասապահը դարձել է Ավստրիայի կրկնակի չեմպիոն և Ավստրիայի գավաթակիր։

Դարպասապահ Ալեքսանդր Նուբելը, ով նախորդ մրցաշրջանում «Բավարիայից» վարձավճարով հանդես էր գալիս «Մոնակոյում», վերադարձել է իր ակումբ։