Լուիս Էնրիկեն հայտնել է, որ պատրաստվում է ֆրանսերեն սովորել ՊՍԺ-ում աշխատելու ընթացքում։
«Այս ակումբները ունեն առնվազն 5-6 տարբեր ազգության ֆուտբոլիստներով, այնպես որ դուք պետք է կարողանաք խոսել երեք կամ չորս լեզուներով: Սա ժամանակակից ֆուտբոլ է։
Իմ մոտիվացիաներից մեկն այստեղ ֆրանսերեն սովորելն է, բայց որոշ ֆուտբոլիստների հետ ես կարող եմ խոսել իտալերեն, մյուսների հետ՝ անգլերեն կամ իսպաներեն:
Չափազանց կարևոր է, որ բոլոր օտարերկրացիները, ովքեր գալիս են Ֆրանսիա՝ Փարիզ, սովորեն ֆրանսերեն։ Ես դեռ չեմ խոսում, բայց կսովորեմ, որպեսզի հնարավորինս շուտ կարողանամ շփվել ֆրանսերենով։
Յուրաքանչյուր ոք, ով գալիս է ակումբ, պետք է սովորի իր հյուրընկալող երկրի լեզուն, դա ակնհայտ է և չի քննարկվում»,- ասել է ՊՍԺ-ի նոր գլխավոր մարզիչը: