«Բավարիան» դիտարկում է այլընտրանքային տարբերակներ, եթե ակումբը չկարողանա համաձայնության գալ «Թոթենհեմի» հարձակվող Հարի Քեյնի տրանսֆերի հարցում, հայտնում է Sky Sports-ը:
Ըստ աղբյուրի՝ «Բավարիայի» և «Թոթենհեմի» վերջին բանակցությունները դրական հունով են ընթացել, սակայն հնարավոր է, որ ամռանը լոնդոնցիները բաց չթողնեն 29-ամյա հարձակվողին:
Այդ դեպքում «Բավարիան» կարող է փորձել պայմանականորեն բանակցություններ վարել Քեյնի հետ հաջորդ ամառ, երբ ավարտվի նրա պայմանագիրը «Թոթենհեմի» հետ: Իսկ այս մրցաշրջանի համար ակումբը դիտարկում է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Խուլիան Ալվարեսի վարձակալությունը։
Նախորդ մրցաշրջանում 23-ամյա արգենտինացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 49 հանդիպում՝ դառնալով 17 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: