Դեկլան Ռայս․ «Ես հավատում եմ նրան, ինչ Միկել Արտետան է կառուցում «Արսենալում»»

Դեկլան Ռայսը խոսել է «Արսենալ» տեղափոխվելու մասին։վԼոնդոնյան ակումբը 105 միլիոն ֆունտով գնել է «Վեսթ Հեմի» կիսապաշտպանին։

«Առաջին հերթին, ես ուղղակի ուզում եմ մեծ շնորհակալություն հայտնել «Արսենալի» բոլոր երկրպագուներին աջակցության համար: Դա հիանալի էր: Այսօր իմ առաջին օրն էր, և ես իսկապես ինձ զգում եմ ինչպես տանը:

Վերջին շաբաթները մի փոքր դժվար էին «Վեսթ Հեմի» հետ իմ հարաբերությունների պատճառով: Ակումբի հանդեպ ունեցած սիրո և աջակցության պատճառով իսկապես դժվար էր հեռանալը: Ֆուտբոլում զարմանալի բաներ կան։ Ինձնով հետաքրքրված էին այնպիսի մեծ ակումբներ, ինչպիսին «Արսենալն» էր, և ինձ համար իսկապես դժվար էր «ոչ» ասելը:

Կա միայն մեկ կարիերա, և ես իսկապես հավատում եմ նրան, ինչ Միկել Արտետան է կառուցում այստեղ: Ես անհամբեր սպասում եմ «Արսենալի» հետ ապագային։

Ես դիտել եմ «Արսենալի» խաղերը վերջին երկու մրցաշրջաններում: Անցած մրցաշրջանը հիանալի էր, նրանք հաղթեցին գրեթե բոլոր թիմերին, բացի «Մանչեսթեր Սիթիից»:

Միկելը և նրա աշխատանքի ձևը, թիմը, երիտասարդությունը, ակումբի էներգիան և «Արսենալը» վերադարձնելու մարտահրավերը, բոլորն ինձ համար մեծ նշանակություն ունեն: Ես գիտեմ, որ երկրպագուներն իսկապես ցանկանում են դա»,- ասել է Ռայսը: