«ԱԶ Ալկմարի» կիսապաշտպանը հաջորդ շաբաթվա սկզբին կտեղափոխվի «Միլան»

Տեյանի Ռեյնդերսը մոտ է «Միլան» տեղափոխվելուն։

Իտալական ակումբը բանավոր համաձայնության է եկել «ԱԶ Ալկմարի» հետ կիսապաշտպանի տրանսֆերի հարցում, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։ «Ռոսոներիներն» առաջարկել են 20 մլն եվրո և բոնուսներ։

Հաջորդ շաբաթվա սկզբին Ռեյնդերսը բուժզննում կանցնի «Միլանում»:

24-ամյա հոլանդացին Էրեդիվիզի 2022/23 մրցաշրջանում անցկացրել է 34 խաղ՝ դառնալով 3 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։