Սաուդյան Արաբիայի «Ալ-Իթիֆակ» ակումբը պատրաստ է «Լիվերպուլի» ավագ և կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնին առաջարկել պայմանագիր՝ 41 միլիոն եվրո աշխատավարձով մեկ մրցաշրջանում, սակայն գործարքը բարդացնում է անգլիական ակումբը, որը ցանկանում է 33-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց ստանալ 23 մլն եվրո։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Եթե տրանսֆերը կայանա, Հենդերսոնը կխաղա «Ալ-Իթիֆակում» Սթիվեն Ջերարդի գլխավորությամբ, որի հետ խաղացել է «Լիվերպուլի» հետ: Հենդերսոնը մերսիսայդցիների կազմում հանդես է գալիս 2011 թվականից, այդ ժամանակվանից 492 խաղում դարձել է 33 գոլի և 61 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը թիմի հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։ «Լիվերպուլի» հետ Հենդերսոնը նվաճեց ութ գավաթ, այդ թվում՝ Չեմպիոնների Լիգան և անգլիական Պրեմիեր Լիգան: