Իսպանիայի և Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչ Վիսենտե դել Բոսկեն խոստովանել է, որ ցանկանում է մադրիդյան ակումբում տեսնել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեին։
«Մադրիդը պարտավոր է ձեռք բերել լավագույն ֆուտբոլիստներին, և Մբապպեն նրանցից մեկն է»,- Դել Բոսկեի խոսքերն է մեջբերում AS-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍԺ-ն այս ամառ կվաճառի Մբապպեին, եթե վերջինս հրաժարվի երկարաձգել պայմանագիրը։