«Թոթենհեմը» կարող է Հարի Քեյնին պաշտոն առաջարկել ակումբում՝ հարձակվողին թիմում պահելու համար, հայտնում է Daily Mail-ը։
Աղբյուրի համաձայն՝ որպեսզի համոզեն ֆուտբոլիստին նոր պայմանագիր ստորագրել, լոնդոնյան ակումբը կարող է հարձակվողի կարիերայի ավարտից հետո նրան պաշտոն առաջարկել ակումբում։
Այսպիսով, ակումբը փորձում է պահել Քեյնին, որի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված են «Բավարիան» և ՊՍԺ-ն։