«Թոթենհեմի» դարպասապահ Ուգո Լյորիսն այս ամառ կհեռանա լոնդոնյան ակումբից։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն իր թվիթերյան էջում։
Աղբյուրի տեղեկություններով՝ ակումբի ղեկավարությունը Ֆրանսիայի հավաքականի դարպասապահին թույլ չի տվել նախամրցաշրջանային շրջագայության մեկնել իրենց հետ, որպեսզի 36-ամյա դարպասապահը մանրամասն ուսումնասիրի առկա բոլոր տրանսֆերային առաջարկները և ընտրի իր համար ամենահարմար ակումբը։
36-ամյա Լյորիսի պայմանագիրը «Թոթենհեմի» հետ նախատեսված է ևս մեկ մրցաշրջան։ Դարպասապահը լոնդոնյան ակումբում հանդես է գալիս 2012 թվականից։ Portal Transfermarkt-ը նրան գնահատում է 3 միլիոն եվրո: «Թոթենհեմի» կազմում 11 տարվա ընթացքում Լյորիսը ոչ մի գավաթ չի նվաճել:
Անցած մրցաշրջանում ֆրանսիացի դարպասապահն Անգլիայի Պրեմիեր Լիգայում անցկացրել է 25 հանդիպում: