«Արսենալը» հաստատել է «Այաքսից» Յուրիեն Տիմբերի հետ պայմանագիր կնքելու մասին:
22-ամյա պաշտպանը «Արսենալի» հետ երկարաժամկետ պայմանագիր է կնքել։ Գործարքի մանրամասները չեն նշվում։
Նախորդ մրցաշրջանում Յուրիեն Տիմբերը Էրեդիվիզում անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։