«Միլանը» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը դարպասապահ Մայք Մեյնյանի հետ, հայտնում է Calciomercato-ն:
Աղբյուրի համաձայն՝ առաջիկա 10-15 օրվա ընթացքում սպասվում է ակումբի ղեկավարության և 28-ամյա ֆրանսիացու ներկայացուցիչների հանդիպումը։
Մեյնյանի գործող պայմանագիրն ավարտվում է 2026 թվականի ամռանը։ Նա «ռոսոներիների» կազմում հանդես է գալիս 2021 թվականից։