«Մանչեսթեր Յունայթեդի» բրազիլացի կիսապաշտպան Ֆրեդը կարող է տեղափոխվել այլ ակումբ

Թուրքական «Գալաթասարայը» ցանկանում է գնել «Մանչեսթեր Յունայթեդի» բրազիլացի կիսապաշտպան Ֆրեդին, հայտնում է հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն իր սոցցանցերում։

Ըստ Ռոմանոյի՝ թուրքական ակումբն արդեն առաջարկ է արել «Յունայթեդին»: Բայց նրանք մերժել են, քանի որ գործարքի գումարը շատ քիչ էր։

Ֆրեդն անպայման կհեռանա «Մանչեսթեր Յունայթեդից»։ Ֆուտբոլիսոով հետաքրքրված են «Ֆուլհեմը» և Սաուդյան Արաբիայի առաջնության ակումբներ։

Բրազիլացին «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2018 թվականի ամառվանից։ «Մանչեսթեր Յունայթեդում» անցկացրած հինգ տարիների ընթացքում Ֆրեդը մասնակցել է 213 հանդիպման, դարձել 13 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ։ Թիմի հետ միասին կիսապաշտպանը հաղթել է 2022/23 թվականների Անգլիայի լիգայի գավաթը, ինչպես նաև հասել է Եվրոպայի Լիգայի 2020/21 թվականների եզրափակիչ։