«Արսենալի» հարձակվող Կայ Հավերցը չի զղջում երեք տարի առաջ «Չելսի» տեղափոխվելու համար, որտեղից այս ամառ տեղափոխվեց «Արսենալ»։
«Նախորդ մրցաշրջանը լավագույնը չէր «Չելսիի» համար։ Պետք է ասեմ, որ միշտ երախտապարտ եմ լինելու ակումբին ու երկրպագուներին։ Այս թիմում երեք շատ հաճելի տարի եմ անցկացրել։ Ես ընդհանրապես չեմ ափսոսում «Չելսի» տեղափոխվելու համար, քանի որ դա 100%-ով ճիշտ քայլ էր»,- Հավերցի խոսքերն է մեջբերում Football Daily-ը։
Հիշեցնենք, որ «Արսենալը» այս ամառ գնեց Հավերցին «Չելսիից»՝ 70 միլիոն եվրոյով։