«Յուվենտուսի» ղեկավարությունը սկսել է Սուպերլիգայի նախագծից դուրս գալու իրավական գործընթացը

«Յուվենտուսի» ղեկավարությունը սկսել է Սուպերլիգայի նախագծից դուրս գալու իրավական գործընթացը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Ռեալի» և «Բարսելոնայի» հետ քննարկումներից հետո և Սուպերլիգայի համար կիրառելի համաձայնագրերի մեկնաբանության հետ կապված որոշ անհամաձայնություններից հետո «Յուվենտուսը» հաստատում է, որ սկսել է վերոնշյալ նախագծից դուրս գալու գործընթացը։

Ակումբը նաև հիշեցնում է, որ պայմանագրի դրույթներին համապատասխան, նախագծից դուրս գալու համար պահանջվում է Մադրիդի «Ռեալի» և «Բարսելոնայի» նախնական համաձայնությունը»,- ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ մայիսի վերջին Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի դաշնային վերաքննիչ դատարանը նախորդ մրցաշրջանում «Յուվենտուսին» զրկել էր Իտալիայի առաջնությունում 10 միավորից՝ ֆինանսական խարդախության պատճառով։