Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Յան Զոմմերը կարող է տեղափոխվել «Ինտեր», հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ իտալական ակումբը պատրաստվում է մոտ օրերս պաշտոնական առաջարկով դիմել «Բավարիային»։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ինտերը» արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագրի մանրամասները Զոմմերի հետ։
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 5 միլիոն եվրո։