«Ինտերը» մտադիր է վաճառել Ռոբին Գոսենսին՝ Կառլոս Ավգուստոյին գնելու համար, հայտնում է իր սոցցանցերում ինսայդեր Նիկոլո Շիրան։
Շիրայի տեղեկություններով՝ «Ինտերն» արդեն բանակցություններ է սկսել «Վոլֆսբուրգի» հետ Գոսենսի համար։ Գերմանացուն փոխարինելու համար ակումբը պայմանագիր կկնքի «Մոնցայի» ֆուտբոլիստ Աուգուստոյի հետ: Բրազիլական ակումբի հետ պայմանագրի պայմաններն արդեն համաձայնեցված են։ Ֆուտբոլիստը պայմանագիր կկնքի մինչև 2028 թվականը և տարեկան կվաստակի 2,2 միլիոն եվրո։
«Ինտերում» վստահ են, որ Գոսենսի վաճառքից հետո «Մոնցայի» հետ կհամաձայնեցնեն տեղափոխման մանրամասները։ Ավգուստոն նախորդ մրցաշրջանում մասնակցել է Իտալիայի առաջնության 35 հանդիպման։ Այս ընթացքում բրազիլացին խփել է վեց գոլ ու դարձել հինգ գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 15 միլիոն եվրո: