«Չելսիի» նախկին մարզիչ Ֆրենկ Լեմպարդը խոսել է ակումբի նկատմամբ լոնդոնյան թիմի սեփականատերերի վերաբերմունքի մասին։
«Հիմարները, թե հանճարները նստած են «Չելսիի» ղեկավարության մեջ: Ես կարող եմ միայն մեկ բան ասել. Թոդ Բոուլին և ընկերությունը շատ անհանգստացած են ակումբի հաջողություններով և ցանկանում են, որ լոնդոնցիները լինեն ինչպես անգլիական, այնպես էլ եվրոպական ֆուտբոլի բարձունքներում: Ես լավ հարաբերություններ ունեմ ակումբի ղեկավարության հետ»,- Լեմպարդի խոսքերը մեջբերում էշ The Diary-ը։
Հիշեցնենք, որ նոր սեփականատերերը գլխավորում են «Չելսին» 2022 թվականի մայիսից այն բանից հետո, երբ Ռոման Աբրամովիչը հեռացավ ակումբից։ «Չելսին» 4,25 միլիարդ ֆունտով վաճառվել է ամերիկացի ներդրող Թոդ Բոլիի գլխավորած կոնսորցիումին: