Դմիտրի Չիգրինսկին համեմատել է հարձակվողներ Լիոնել Մեսսիին և Զլատան Իբրահիմովիչին

Ուկրաինացի պաշտպան Դմիտրի Չիգրինսկին համեմատել է հարձակվողներ Լիոնել Մեսսիին և Զլատան Իբրահիմովիչին, որոնց հետ նա խաղացել է «Բարսելոնայում»։

«Մեսսին լուրջ և բավականին փակ մարդ էր, մի տեսակ ինտրովերտ: Իսկ Իբրահիմովիչը՝ ընդհակառակը, միշտ կենսուրախ, հումորի հետ սեր ունեցող։ Հոգեպես նա ամենաուժեղ ֆուտբոլիստներից մեկն էր, ում ես երբևէ տեսել եմ: Զլատանը միշտ ցանկանում էր հաղթել և հավատում էր, որ նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է։ Մենք շատ լավ շփվեցինք։ Մեսսին լուռ էր, բայց մարզման ժամանակ իրեն գազանի պես էր պահում. նրա աչքերում հաղթանակի ծարավ կար»,- Չիգրինսկու խոսքերն է մեջբերում «Ուկրաինական ֆուտբոլը»։

Հիշեցնենք, որ Չիգրինսկին «Շախտյորում» հանդես է եկել 2009-2010 թվականներին: