«Չելսիի» կիսապաշտպան Քրիստիան Պուլիշիչը անդրադարձել է իր «Միլան» տեղափոխությանը։
«Շատ ուրախ եմ այստեղ լինելու համար, հուզված եմ և պատիվ ունեմ: «Միլանի» մասին ամեն ինչ իսկապես յուրահատուկ է, դու շնչում ես պատմությունը, չես կարող չցանկանալ այստեղ գալ: Առաջին շփումները սկսվեցին, երբ ես ազգային հավաքականում էի, որոշ ժամանակ պահանջվեց, մինչև համաձայնություն ձեռք բերվեց, բայց ես որոշեցի ավելի վաղ պայմանավորվել։ Ես խոսեցի Պիոլիի հետ, իսկապես զգացի, որ նա իմ կարիքն ունի, և ես շնորհակալ եմ նրան դրա համար։ Ինձ համար սա նոր փուլ է։
Կփորձեմ օգնել թիմին տիտղոսներ նվաճել, կփորձեմ աճել ու բարելավել իմ մակարդակը։ Ես սովորելու շատ բան ունեմ, բայց անհամբեր սպասում եմ դրան: Հաճելի կլինի Չեմպիոնների Լիգայում խաղալ այս մարզաշապիկով: Ես այս մրցաշարին մասնակցելու փորձ ունեմ «Չելսիի» շնորհիվ, կանեմ առավելագույնը»,- Պուլիշիչի խոսքերն է մեջբերում իտալական ակումբի պաշտոնական կայքը։
24-ամյա ամերիկացին «Միլանի» հետ պայմանագիր է կնքել մինչև 2027 թվականը՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։
Պուլիշիչը «Չելսիում» հանդես է գալիս 2019 թվականից։ Լոնդոնցիների կազմում նա անցկացրել է 145 հանդիպում՝ դառնալով 26 գոլի և 21 գոլային փոխանցման հեղինակ։ 2020/21 մրցաշրջանում ֆուտբոլիստը «Չելսիի» հետ հաղթել է Չեմպիոնների Լիգան։