«Բարսելոնայի» ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել Իտալիա

«Յուվենտուսը» ցանկանում է գնել «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկ Կեսյեին, հայտնում է Ջանլուկա Դի Մարցիոն։

Աղբյուրի համաձայն՝ թուրինյան ակումբը առաջարկ կանի միայն այն դեպքում, եթե կիսապաշտպանությունից որևէ մեկին վաճառեն։

26-ամյա կոտդիվուարցու գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականը։ Portal Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 25 միլիոն եվրո:

Նախորդ մրցաշրջանում Կեսյեն բոլոր մրցաշարերում անցկացրել է 43 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։