«Բարսելոնայի» ղեկավարությունը կարևոր որոշում է կայացրել 16-ամյա Լամին Յամալի վերաբերյալ

«Բարսելոնայի» ղեկավարությունը մտադիր է պրոֆեսիոնալ պայմանագիր առաջարկել 16-ամյա կիսապաշտպան Լամին Յամալին, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Կատալոնական ակումբին հաջողվել է  համաձայնության գալ ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշի հետ։ Սպասվում է, որ կատալոնացիները երիտասարդ կիսապաշտպանի հետ պայմանագիր կկնքեն ընդամենը 3 տարով։ Դա կապված է ՖԻՖԱ-ի կանոնների հետ:

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստն իր առաջին հանդիպումն անցկացրեց «Բարսելոնայի» կազմում 15 տարեկան հասակում։