«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը փորձում է համոզել «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդու Սիլվային տեղափոխել «Բարսելոնա», հայտնում է լրագրող Ֆերան Մարտինեսը։
Աղբյուրի համաձայն՝ «Բարսելոնան» ներկայումս տեղյակ է, թե որքան դժվար կլինի իրականացնել Սիլվայի տրանսֆերը: Միաժամանակ ղեկավարությունն ամեն ինչ կանի ֆուտբոլիստին ձեռք բերելու համար։
Նշվում է, որ տարբերակներից մեկը վարձակալությունն է՝ գնելու պարտավորությամբ։
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է ՊՍԺ-ն։