Վիտոր Ռոկեի գործակալ. «Հիմա գումարին նայելու ժամանակը չէ»

«Ատլետիկո Պարանաենսեի» նախկին հարձակվող Վիտոր Ռոկեի գործակալ Անդրե Կյուրին անդրադարձել է 18-ամյա ֆուտբոլիստի տեղափոխությանը «Բարսելոնա»։

«Մենք շատ ավելի լավ առաջարկներ ենք ստացել Վիտոր Ռոկայի համար: Ընդհանուր գումարը կազմել է ավելի քան 100 միլիոն եվրո։ Բայց նրա կարիերայի ծրագիրը հստակ սահմանված է, և մենք ընտրեցինք «Բարսելոնան»: Հիմա գումարին նայելու ժամանակը չէ։

Կարող եմ հաստատել, որ անգլիական ակումբները փորձել են պայմանագիր կնքել Ռոկեի հետ, բայց նա ցանկանում էր տեղափոխվել միայն «Բարսելոնա»: Հնարավորություն չկար, որ նա կփոխի իր միտքը»,- Անդրե Կյուրիի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։

Նշվում է, որ իսպանական ակումբը հարձակվողի համար վճարել է 40 միլիոն եվրո։