Տիագու Ալկանտարան կարող է վերադառնալ «Բարսելոնա»

«Լիվերպուլի» կիսապաշտպան Տիագու Ալկանտարան կարող է տեղափոխվել «Բարսելոնա»։ 32-ամյա ֆուտբոլիստը կատալոնական ակումբի սան է, նա «Բարսելոնայի» հիմնական թիմում հանդես է եկել մինչև 2013 թվականը։

Ինչպես հաղորդում է Sport.es-ը՝ իսպանական ակումբի ղեկավարությունը հետևում է իսպանացի կիսապաշտպանի իրավիճակին։ «Բարսելոնան» դիտարկում է ֆուտբոլիստին թիմ վերադարձնելու տարբերակը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ անգլիական գրանդը չի խանգարի Տիագուին հեռանալ։

Նախորդ մրցաշրջանում ֆուտբոլիստը Պրեմիեր Լիգայում անցկացրել է 18 հանդիպում։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում են 15 միլիոն եվրո։