Գերմանական ակումբը ցանկանում է գնել Նաիր Տիկնիզյանին

Հայաստանի ազգային հավաքականի և «Լոկոմոտիվի» ձախ պաշտպան Նաիր Տիկնիզյանը հայտնվել է «Վոլֆսբուրգի» ուշադրության կենտրոնում, հայտնում է լրագրող Իվան Կարպովը։

Գերմանական ակումբը ֆուտբոլիստ է փնտրում պաշտպանության ձախ եզրի համար և ուշադրություն է դարձրել 24-ամյա Տիկնիզյանի վրա: Մեր ֆուտբոլիստն իրեն լավագույն կողմերից դրսևորեց EURO-2024-ի ընտրական փուլի Ուելսի (4:2) և Լատվիայի (2:1) դեմ խաղերում, որոնցում Տիկնիզյանը դարձավ մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ:

Անցած մրցաշրջանում Տիկնիզյանը «Լոկոմոտիվի» կազմում անցկացրել է 37 հանդիպում, դարձել 5 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը հայ ֆուտբոլիստի արժեքը գնահատվում է 2,5 միլիոն եվրո։