«Պարի Սեն Ժերմենի» պաշտպան Էլ Շադայ Բիտշիաբուն կարիերան կշարունակի «Լայպցիգում», հայտնում է L’Equipe-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ փարիզյան ակումբը նախ ցանկացել է երկարաձգել պայմանագիրը 18-ամյա ֆրանսիացու հետ, ապա նրան վարձավճարով հանձնել մեկ այլ ակումբի։
Նշվում է, որ տրանսֆերի հետ կապված փարիզցիներն ու «Լայպցիգը» միայն մի քանի մանրամասներ ունեն լուծելու։ Գործարքի գումարը գնահատվում է 15-ից 20 միլիոն եվրո՝ կախված բոնուսներից։