ՊՍԺ-ն այս տրանսֆերային պատուհանի ընթացքում չի վաճառի դարպասապահ Ջանլուիջի Դոննարումային, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ փարիզցիները իտալացի ֆուտբոլիստին տեսնում են որպես ապագա նախագծի մի մաս, և ցանկանում նրան վաճառել։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դոննարուման ցանկանում է հեռանալ փարիզյան ակումբից։ Իտալացուն կարող է փոխարինել «Պորտուի» դարպասապահ Դիոգո Կոստան։
24-ամյա դարպասապահը ՊՍԺ-ում հանդես է գալիս 2021 թվականից։ Անցած մրցաշրջանում նա անցկացրել է 48 հանդիպում, որոնցում բաց է թողել 52 գոլ և 14 անգամ անառիկ պահել սեփական դարպասը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո։