Պատրիս Էվրան խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում իր առաջին խաղի մասին

Ֆրանսիացի պաշտպան Պատրիս Էվրան խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում իր առաջին խաղի մասին։

««Մոնակոյի» կազմում վերջին խաղերն այնքան էլ լարված չէին, և «Մանչեսթեր Յունայթեդի» առաջին խաղն ինձ արագ թվաց: Առաջին խաղակեսից հետո Ալեքս Ֆերգյուսոնը ինձ նստեցրեց պահեստայինների նստարանին և ասաց. «Նայիր, թե ինչպես են ֆուտբոլ խաղում Անգլիայում», – Էվրայի խոսքերն է մեջբերում derbyderbyderby.it-ը:

42-ամյա ֆրանսիացին «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է եկել 2006-ից 2014 թվականներին: Թիմի հետ նա նվաճել է 14 տիտղոս։