«Լիվերպուլի» պաշտպան Զեպ վան դեն Բերգը վարձավճարով տեղափոխվել է «Մայնց», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
21-ամյա հոլանդացին «Լիվերպուլին» միացել է 2019 թվականին։ Ֆուտբոլիստը 4 հանդիպում է անցկացրել մերսիսայդցիների հիմնական թիմի կազմում։
Վան Դեն Բերգը նախորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես է եկել «Շալկեում»: Թիմի կազմում անցկացրած 9 խաղում դարձել է մեկ գոլի հեղինակ։