«Լիդսի» հարձակվող Ռոդրիգոն տեղափոխվել է «Ալ-Ռայյան», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
32-ամյա իսպանացին «Լիդսում» հանդես է գալիս 2020 թվականից։ Նա թիմի կազմում անցկացրել է 97 հանդիպում, դարձել 28 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Ռոդրիգոն նախկինում հանդես է եկել «Վալենսիայում», «Բենֆիկայում», «Բոլթոնում» և «Կաստիլիայում»: Իսպանիայի ազգային հավաքականի կազմում անցկացրած 28 խաղում ֆուտբոլիստը դարձել է 8 գոլի հեղինակ։