«Ալ-Իտիֆակը» բանակցություններ է վարում «Լիվերպուլի» կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնի հետ:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, Սաուդյան Արաբիայի ակումբը պատրաստ է ֆուտբոլիստին շաբաթական 800 հազար եվրո վճարել։ Անգլիայում 33-ամյա ֆուտբոլիստն այժմ վաստակում է շաբաթական 221 հազար եվրո:
Նախկինում հաղորդվում էր, որ «Ալ-Իտիֆակի» նոր գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը ցանկանում է Սաուդյան ակումբ հրավիրել «Լիվերպուլի» նախկին թիմակցին: Սպասվում է, որ 33-ամյա անգլիացին մոտ ապագայում որոշում կկայացնի իր ապագայի վերաբերյալ:
Հենդերսոնը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2011 թվականից։ Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում է 10 միլիոն եվրո: 2022/23 մրցաշրջանում անգլիացին բոլոր մրցաշարերում մասնակցել է 43 հանդիպման՝ դառնալով երեք գոլային փոխանցման հեղինակ։