Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ժոաու Ֆելիշը պատրաստ է հեռանալ ակումբից ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, հայտնում է ինսայդեր Նիկոլո Շիրան։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, որ պորտուգալացին տարաձայնություններ է ունեցել մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի հետ։
Ֆելիշը այժմ մարզվում է «Ատլետիկոյի» երիտասարդական թիմի հետ։ Սիմեոնեն նոր մրցաշրջանում հույսեր չի կապում նրա հետ։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանի երկրորդ կեսում հարձակվողը վարձավճարով հանդես էր գալիս «Չելսիում»։