Իտալական Միլան քաղաքում եղած ժամանակ այցելեցինք նաև «Ինտերի» fan-shop` «Inter Store Milano», որտեղ գնեցինք «ներաձուրիների» մարզաշապիկ, որի վրա լրացուցիչ վճարի դիմաց պատվիրեցինք Հենրիխ Մխիթարյանի խաղային համարն ու ազգանունը:
Հաջորդ օրը, իտալական գրանդի մարզաբազայում՝ «Suning Training Centre»-ում կայացած էքսկլյուզիվ նկարահանման ժամանակ մարզաշապիկի վրա մակագրեց նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագը:
Ամբողջ գործընթացը՝ մարզաշապիկը գնելուց մինչ մակագրել՝ ներկայացնում ենք տեսանյութում: