«Չելսիի» նախկին մարզիչ Ֆրենկ Լեմպարդը հայտնել է, որ ցանկանում էր ձեռք բերել «Վեսթ Հեմի» կիսապաշտպան Դեկլան Ռայսին լոնդոնյան ակումբում գտնվելու ժամանակ։
«Երբ ես «Չելսիում» էի, ցանկանում էի պայմանագիր կնքել Դեկլան Ռայսի հետ, նա իմ գլխավոր նպատակն էր: Ես կարծում էի, որ նա կլինի մեր ավագը առաջիկա 10 տարիներին»,- մասնագետի խոսքերը մեջբերում է Goal-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 24-ամյա կիսապաշտպանը կարիերան կշարունակի «Արսենալում»։ Սպասվում է, որ «զինագործները» Ռայսի համար կվճարեն 105 միլիոն ֆունտ: