Դուշան Վլահովիչը ցանկանում է կարիերան շարունակել ՊՍԺ-ում

Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչը ցանկանում է կարիերան շարունակել ՊՍԺ-ում, հայտնում է լրագրող Ալֆրեդո Պեդուլիան։

Աղբյուրի համաձայն՝ փարիզցիները պատրաստ են ֆուտբոլիստին գնել 70 միլիոն եվրոյով։ Մոտ օրերս ակումբները կքննարկեն ֆուտբոլիստի հավանական տեղափոխությունը։

Հիշեցնենք, որ Վլահովիչը «Յուվենտուսում» հանդես է գալիս նախորդ տարվա հունվարից: Ֆուտբոլիստի պայմանագիրը թուրինցիների հետ ավարտվում է 2026 թվականի ամռանը։

2022/23 մրցաշրջանում Վլահովիչը բոլոր մրցաշարերում անցկացրել է 42 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո։