Մադրիդի «Ատլետիկոյի» պաշտպան Ռենան Լոդին կարող է տեղափոխվել ֆրանսիական «Մարսել», հայտնում է FootMercato-ն:
Նշվում է, որ ներկայումս կողմերն ակտիվ բանակցություններ են վարում, սակայն դեռ հեռու են համաձայնությունից։
Անցած մրցաշրջանում Լոդին վարձավճարով հանդես է եկել «Նոթինգեմ Ֆորեսթում», որտեղ Պրեմիեր Լիգայում անցկացրել է 28 հանդիպում՝ դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ։